Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ալիևը պահանջում է վերահաշվել «Եվրատեսիլի» ձայները

Ալիևը պահանջում է վերահաշվել «Եվրատեսիլի» ձայները
20.05.2013 | 20:53

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջում է ուսումնասիրել, թե ուր են կորել «Եվրատեսիլում» ադրբեջանցիների տված ձայները Ռուսաստանի ներկայացուցչ Դինա Գարիպովային։

Նշենք, որ Դինա Գարիպովայի միավորների հաշվարկի ժամանակ հայտարարվել է, որ նա միավոր չի ստացել Ադրբեջանից: Մինչդեռ ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարում են, որ Ադրբեջանը Ռուսաստանին 10 միավոր է տվել, սակայն այդ ձայներն ինչ-որ տեղ կորել են:

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ